Рубрика: Տեխնոլոգիա-Գինեգերծություն

Խաղողի Այգին

Խաղողի վազերի հենակավորումը տարբեր այգեգործական շրջաններում և
մշակության տարբեր ձևերում տարբեր է (շպալերա, ձողափայտ, նեցուկ և այլն): Այժմ
բազմազան հենակավորումներից լավագույնը շպալերան է (լարային սիստեմը), որի
դեպքում վազերի թևերը, ենթաթևերը և մատերը կապվում են I և երբեմն II լարին, իսկ
շվերըհաջորդաբար վերին լարերին: Շպալերային այգիներում ծանր աշխատատար ագրոմիջոցառումներին
այգեվարը, կուտիվացիան, այգու
բուժումները, ինչպես և որոշ
չափով այգեթաղը մեքենայացվում
են: Այգում շպալեր հիմնելու
համար շարքերի եզրերին (վերջին
վազից 60-80սմ հեռու) 70
աստիճան թեքությամբ տնկում են
խարսխասյուներ, իսկ շարքերի երկարությամբ8-10մ հեռավորությամբ միջանկյալ սյուներ: Շպալերային սյուների համապատասխան բարձրությունների վրա ամրացված են կեռեր, որոնց միջով տարվում են ցինկապատ լարեր, ու դրանց վրա (ձգելուց հետո) կատարվում է չոր և կանաչ կապը: Խաղողի վազի կանաչ հատումները էտը լրացնող ֆոտոտեխնիկական կարևոր միջոցառումներ են: Նրանց նպատակն է կանոնավորել վազի նորմալ աճը՝ կանխելով սննդանյութերի ավելորդ ծախսը, լավացնելով օդի և լույսի թափանցիկությունը, նվազեցնելով հիվանդությունների ու վնասատուների զարգացմանը նպաստող պայմանները և հեշտացնել այգում կատարվող աշխատանքները: Կանաչ հատումները բազմազան են, դրանցից են շվատումը, ծերատումը, բճատումը, շվերի կարճացումը, տերևատումը և այլն: Կանաչ հատումներից ամենակիրառականը և կարևորը շվատումն է, որը կատարվում է բոլոր խաղողագործական շրջաններում և բոլոր սորտերի նկատմամբ: Շվատման նպատակն է կանոնավորել պտղաբերող և անպտղատու շվերի
փոխհարաբերությունը, ապահովել վազի ճիշտ ձևավորումը և ամենամյա էտը,
ստեղծել շվերի համաչափ ազատ դասավորման հնարավորություն, որպեսզի օդը և
արևի լույսը ազատ թափանցեն նրանց մեջ: Շվատելիս հեռացվում են վազի բնի,
թևերի, ենթաթևերի և մատերի վրա աճած այն ոչ բերքատու շվերը, որոնք
հետագայում էտի և ձեւավորման համար պիտանի չեն: Շվատելիս պետք է հաշնի
առնել շվերի աճի ուժը և հեռացնել այնքան շվեր, որ վազի վրա մնացածները
չհոռանան: Միաժամանակ շվատման ընթացքում պետք է ուղղել էտի ժամանակ թույլ
տրված սխալները (հեռացնել վազի վրա մնացած չորուկները, ավելորդ մատերը և
այլն):